Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Տարածաշրջանային հարցերը մշտապես մեր տեսադաշտում են. Պուտինը՝ Ալիևին

Տարածաշրջանային հարցերը մշտապես մեր տեսադաշտում են. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք մշտապես կապի մեջ են, քննարկում են երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում:

«Բնականաբար, մենք միշտ տեսադաշտում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը», — ТАСС -ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:

Նա նշել է, որ շատ ուրախ է Ալիևի հետ հերթական հանդիպման համար։ «Մենք պարբերաբար հանդիպում ենք Ձեզ հետ, և միշտ կա խոսելու բան, քանի որ շատ տարբեր ուղղություններով փոխգործակցության բավականին մեծ ծավալ կա», — պարզաբանել է ՌԴ նախագահը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը, պետությունների ապրանքաշրջանառությունն աճում է, ռուսական տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել ադրբեջանական տնտեսության մեջ: Պարբերաբար հանդիպում են միջկառավարական հանձնաժողովի համանախագահները, աշխատանքն ընթանում է Ալիևի առաջարկած ծրագրով, մի շարք հեռանկարային, հետաքրքիր նախագծերով, շարունակել է Պուտինը:

«Հուսով եմ, որ այս առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և «ճշգրտենք» ժամացույցը», — եզրափակել է նա:

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ: 

Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+