Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերը խախտել են Իրանի օդային սահմանը։ Այս մասին տեղեկացնում է avia.pro-ն։
«Իրանի կողմից Ադրբեջանի դեմ իր զորքերն օգտագործելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին, տարածաշրջանում նոր էսկալացիայի դեպքում, հայտնի է դարձել, որ Թուրքիան երկինք է բարձրացրել իր հարվածային անօդաչու թռչող սարքերը», — ընդգծել է պարբերականը:
Այսպես, դրոններից մեկը ուղևորվել է Իրանի օդային տարածք և հայտնվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հարվածի տակ։
«Flightradar 2» ռեսուրսի տվյալներով՝ սարքը հայտնվել է ՌԷՊ-ի հարձակման տակ։ Բացի այդ, Իրանը կարող էր գործարկել ռադիոտեխնիկական հետախուզության համալիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







