Իրանի Իսլամական Հանրապետության բանակը ԱԹՍ-ներով լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել երկրում։ Այս մասին հայտնում է ИРНА-ն։
Իրանական բանակի լայնածավալ զորավարժություններ՝ 150 անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, անցկացվում են Պարսից ծոցի և Օմանի ծովի տաք ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային և կենտրոնական մասերում:
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողները։ Զորավարժությունները կշարունակվեն երկու օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







