Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:32

Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը

Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով:

Ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում: Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ:

«SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, երկու զինյալների հետ միասին սպանվել է Սիրիայում՝ Ղամիշլիից ոչ հեռու: Սալվան SDF-ի կարևոր առաջնորդներից էր: Նա ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունները 2017-ից ի վեր: CENTCOM-ը ցավակցում է նրա ընտանիքին, Սիրիայի հյուսիս-արևմուտքի բնակչությանը և SDF-ի մեր գործընկերներին»,- ասված է հայտարարության մեջ:

Վերոնշյալ ցավակցությունը խիստ զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին, որոնք մեղադրել են ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կառույց:

Տեղեկացնենք, որ թուրքական մամուլում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում շարունակում են հնչել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ծրագրեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+