Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:18

Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության թեմայով

Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության թեմայով

Իրաքի ԱԳՆ-ը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կապված Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետ, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ էր զոհվել: Ինչպես գրում է Ermenihaber-ը, այդ մասին որոշում է կայացվել Իրաքի վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության նախարարական խորհրդի ժամանակ:

Երկրի արտգործնախարարությանը հանձնարարական է տրվել պատրաստել համապատասխան փաստաթղթեր:

Խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել առկախել նոր դեսպանի նշանակման հարցը Թուրքիայում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին դատապարտել էր Թուրքիայի հրետանային հարվածները Իրաքյան Քուրդիստանում, որի հետևանքով սպանվել է 9 խաղաղ բնակիչ:

Նա Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր.

«Թուրքական ուժերը ևս մեկ անգամ կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Իրաքի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը՝ հրետանու կիրառմամբ թիրախավորելով Քուրդիստանի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրը»։

Հիշեցնենք, որ միջադեպից հետո պաշտոնական Բաղդադը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+