Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

Սիրիական բանակը պետք է տիրի այդ երկրի բոլոր սահմաններին. Ռայիսի

Սիրիական բանակը պետք է տիրի այդ երկրի բոլոր սահմաններին. Ռայիսի

Սիրիական բանակը պետք է տիրի այդ երկրի բոլոր սահմաններին, իսկ այդ երկրի ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվի։

Ինչպես հայտնում է parstoday.com-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Թեհրանում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ սիրիացի ժողովրդի համբերությունն ու տոկունությունն այդ երկրի ու տարածաշրջանի ապագան լուսավոր կդարձնեն։

«‎‎Եփրատի արևելյան ափից և ամբողջ տարածաշրջանից Ամերիկայի հեռանալը Արևմտյան Ասիայում ճգնաժամերի հիմնական և հիմնարար լուծումն է, և ինչպես ասել Է Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը, ամերիկացիները պետք է հեռանան Սիրիայից»,- ընդգծել է Իրանի նախագահը:

Սիրիայի ԱԳ նախարարն իր հերթին բարձր է գնահատել Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ նշելով, որ Իրանի նախագահի և Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի մեկնաբանությունները Թեհրանի և Դամասկոսի միջև առկա միությունն են մատնանշում։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանի տեղի է ունեցել «‎‎Աստանայի եռյակի»՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը։ Հանդիպման արդյունքներով գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հաստատվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ ի շահ Սիրիայի իրավիճակի կայուն և կենսունակ կարգավորման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+