Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել են 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ բախումները դադարել են Թուրքիայի միջնորդության արդյունքում, կողմերի միջև հաստատվել է հրադադար:
Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու դեպքում Թուրքիան վերոհիշյալ խմբավորումներին օգտագործելու է քրդերի դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







