Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովում էներգետիկ հանքավայրերի համատեղ շահագործման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, հաղորդում է Mehr գործակալությունը:
Բաքվում կայացել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են Կասպից ծովում էներգառեսուրսների համատեղ մշակում իրականացնել։ «Իրանցի կապալառուների հնարավորությունները կօգտագործվեն նավթի և գազի հանքավայրերի մշակման գործում», — հայտարարել է Օուջին:
Բացի այդ, Բաքուն օգտագործում է Թեհրանի գազատրանսպորտային ցանցը։ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 2 մլրդ խորանարդ մետր թուրքմենական գազ է առաքվել։ Հետագայում նախատեսվում է կրկնապատկել այդ ցուցանիշը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 1-3-ը Ադրբեջանում ընթանում է «Բաքվի էներգետիկ շաբաթ» համաժողովը: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն աշխարհի ավելի քան 250 ընկերություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







