Ադրբեջանն ապահովում է ինչպես սեփական էներգաանվտանգությունը, այնպես էլ այլ երկրների, այդ թվում Եվրոպայի պետությունների էներգաանվտանգությունը, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր Ադրբեջանը 100 տոկոսով ապահովում է իր էներգետիկ անվտանգությունը և ապահովում է շատ այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության անդամների էներգետիկ անվտանգությունը», — հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-լիտվական գործարար համաժողովում:
Ադրբեջանի ղեկավարը պատմել է, որ Ադրբեջանը ծրագրում է ավելացնել գազի, էլեկտրաէներգիայի և նավթաքիմիայի արտադրանքի արտահանումը՝ նկատելով, որ հաշվի առնելով աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Ադրբեջանի էներգառեսուրսների պահանջարկը «ավելի մեծ կլինի, քան երբևէ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







