Վրաստանի ղեկավարությունը Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի, քանի որ գործում է ազգային շահերից ելնելով: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մեր կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանում տեղի չի ունենա: Մեր այս հայտարարությունը ժողովրդի և ազգային շահերից ելնելու մեր քաղաքականությունից է բխում»,- հայտարարել Է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող իրեն համոզել դիրքորոշումն այդ հարցում փոխելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







