Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:40

Բաքվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողության դեմ ակցիա է անցկացվել

Բաքվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողության դեմ ակցիա է անցկացվել

Բաքվում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան առջև, հաղորդում է Turan-ը:

Ինչպես գրում է պարբերականը, ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ո՛չ պատերազմին», «Կորչի՛ Պուտինը», «Ուկրաինացի ժողովո՛ւրդ, ադրբեջանցի ժողովուրդը քեզ հետ է», «Պուտի՛ն, հեռացիր», «Ադրբեջանը արթնացավ, նա աջակցում է Ուկրաինային» և այլն։

«Ցուցարարների հայտարարության մեջ խստորեն դատապարտվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա զորք մտցնելը՝ միջազգային իրավունքի նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի խախտմամբ»,- գրում է պարբերականը:

Ցուցարարների առջև ելույթ են ունեցել նաև Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները: Դեսպանատան խորհրդական Օլեգ Կլինչենկոն շնորհակալություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին ցուցաբերած ակտիվ աջակցության համար:

«Ադրբեջանցի ժողովուրդն առաջին օրվանից եղել է ուկրաինացի ժողովրդի հետ։ Ուկրաինայի ժողովրդի, Ուկրաինայի դեսպանատան անունից մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի ժողովրդին, Ադրբեջանի ղեկավարությանը։ Ադրբեջանի ժողովուրդն աջակցում է Ուկրաինային, ադրբեջանական պետությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ SOCAR-ն անվճար վառելիք է տրամադրում Ուկրաինայի արտակարգ ծառայությանը»,- դիվանագետի խոսքը մեջբերում է կայքը։

Նշվում է, որ ակցիան անցել է առանց միջադեպերի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+