Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

Թուրք ընդդիմադիր պատգամավորն ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի մասին

Թուրք ընդդիմադիր պատգամավորն ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի մասին

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։ 

Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, որ Թուրքիան շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է կրել Ադրբեջանի հետ 2001 թվականին մարտի 12-ին կնքած պայմանագրում կատարված փոփոխություններց։ Նշել է, որ կոռուպցիա է առկա Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացում։

Բացի այդ Էրդողդուն պնդում է առաջ քաշել առ այն, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանում Տրանս-անատոլիական գազամուղի ծրագրից (TANAP) և հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է դրանում պետությունն այդչափ ներդրում արել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գազամուղի մրցույթում հաղթած ընկերություններից մեկի՝ «TEKFEN»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է նախկինում նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ աշխատած Մյուբարիզ Մանսիմովին, որի անունը վերջերս հաճախ է շոշափում հետախուզման մեջ գտնվող թուրք հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը։

«Մինչ Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են այս խառը և մութ հարաբերությունները, Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Petkim»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը փոխանցվել է «SOCAR»-ին․․․ և այս փոխանցումից հետո «SOCAR»-ը լուրջ առավելություններ է ստացել»,-նշել է ԺՀԿ-ական գործիչը։

Էրդողդուի նշյալ հայտարարություններին կոշտ է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն «անհիմն մեղադրանքների» համար ներողություն է ակնկալում ԺՀԿ-ական պատգամավորից։ Նշել է, որ հակառակ դեպքում իրենց իրավունք են վերապահում հարցը բարձրացնել իրավական մակարդակում։

«Առաջին անգամ չէ, երբ ԺՀԿ որևէ ներկայացուցիչ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրում և անհիմն մեղադրանքներով փորձում է խառնել իրադրությունը։ Սակայն, այդ ջանքերը որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիան չի կարող ստվեր նետել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլաևան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+