Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ֆուադ Բաղիրովի դիակի հայտնաբերման մասին, որը վատ եղանակային պայմանների հետևանքով կորել էր Հայաստանի հետ սահմանին:
«Բաղիրովի մարմինը հայտնաբերվել է հունվարի 31-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում և ժամը 12:30-ին տարհանվել է սահմանված կանոններին համապատասխան»,- Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ՝ ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի հետ սահմանային հատվածում ձնաբքի պատճառով չորս զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Ֆուադը Բաղիրովը, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադը, զինվոր Հուսեյնով Մաշալլահը և զինվոր Քերիմով Յասինը կորել են՝ մոլորվելով այդ շրջանում: Նրանցից 3-ը գտնվել էին, հունվարի 29-31-ը որոնում էին ավագ լեյտենանտ Բաղիրովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







