Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է «3+3» պլատֆորմի ձևավորման նախաձեռնությանը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս հարթակը մեզ համար հնարավորությունների նոր պատուհան է բացում տարածաշրջանային հարցերի լուծման համար։ Նման հարթակներում համագործակցությունը նվազեցնում և նվազագույնի է հասցնում տարածաշրջանի մեջ չմտնող արտասահմանյան երկրների միջամտությունը։ Այդ հարթակը նաև տարածաշրջանի մեջ մտնող երկրների քաղաքականության կարգավորման միջոց է», — ասել է Աբդոլլահիանը։
Նա նաև հայտարարել է, որ իրանական ընկերությունները ցանկանում են մասնակցել 2020թ. աշնանը պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







