Թուրքիայի առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ տեղական Turkovac պատվաստանյութի կիրառումը։
Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջայի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ դեղամիջոցի զանգվածային կիրառումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Սերիական արտադրությունն արդեն մեկնարկել է։
Քոջան հավելել է, որ Թուրքիան դարձել է իններորդ երկիրը, որը սեփական պատվաստանյութն է ստեղծել կորոնավիրուսի դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կկիսվի այդ դեղամիջոցով բոլոր ցանկացողների հետ, որպեսզի նրա օգտակարությունը լինի ողջ մարդկության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







