Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:54

Եվրախորհրդի ղեկավարը ներկայացրել Է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11 — ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն», — ասված Է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, նշվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաջող հաստատումը։ Հայտարարության համաձայն՝ այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղերում լարվածության թուլացմանը:

Շառլ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ «Նա ողջունել է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում տասը հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականադաշտերի բոլոր քարտեզները հանձնելը։ Նա կոչ է արել անհապաղ և ամբողջական լուծել բոլոր չլուծված հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հարցի լուծումը, ընդ որում, ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը և օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության և հաշտեցման առաջխաղացմանը», — ասված Է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են ԵՄ-ի եւ երկու երկրների միջև գոյություն ունեցող և հեռանկարային առեւտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:

Նաև նախագահ Ալիեւը և վարչապետ Փաշինյանը «համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղերում լարվածությունը թուլացնելու համար՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար»:

Նշվում է, որ նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ բարեխիղճ մասնակցություն ապաէսկալացման աշխատանքների: «Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է։ ԵՄ — ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին աջակցելու համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով», — ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես, Հարավային Կովկասի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով:

«Որոշվել է անցնել երկաթուղային գծերի վերականգնմանը փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապող գծերի զարգացմանը, ըստ իր տնտեսական եւ ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այդ գործընթացին», — նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել են Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները: Հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները առանձին բանակցություններ են վարել Եվրախորհրդի նախագահի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+