Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել թուրքական Bayraktar-ների հետ։
Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







