Թուրքիայում երեք ընդդիմադիր YouTube-ի բլոգերներ են ձերբակալվել, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Oda TV հեռուստաալիքը:
Երեք ընդդիմադիր բլոգերներ փողոցներում հարցազրույց են վերցրել երկրի քաղաքական իրավիճակի մասին։ Նշվում է, որ հարցվածների շրջանում եղել են ինչպես աջակիցներ, այնպես էլ գործող իշխանության հակառակորդներ:
Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության թուրք ուժայինները ձերբակալել են Kendin Muhabir, Sade Vatandas և Ilave TV ալիքների հեղինակներին: Բլոգերների նկատմամբ հետաքննություն է սկսվել. նրանցից մեկի տնից խուզարկություն է իրականացվել և առգրավվել համակարգիչ և կապի այլ միջոցներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար, քանի որ ստի տարածման աղբյուր են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







