Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը, որը նա հայտարարել էր հոկտեմբերի 1-ին՝ ձերբակալությունից հետո։ Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին հայտնել է բժիշկների կոնսիլիումի անդամ Նինո Շարաշենիձեն:
«Հիվանդը սնունդ է ընդունում ըստ սխեմայի, առողջական վիճակը կայուն է, — ասել է նա լրագրողներին: Շարաշենիձեի խոսքով՝ Սահակաշվիլին անցնում է անհրաժեշտ ողջ թերապիան։
Բժիշկը նաև հայտարարել է, որ Սահակաշվիլին բողոքում է գլխացավերից, նրան ուշադիր հետևում են բժիշկները:
Գործակալությունը նշում է, որ նախկին նախագահը խոստացել է դադարեցնել հացադուլը այն բանից հետո, երբ նրան կտեղափոխեն Գորիսի զինվորական հոսպիտալ: Թբիլիսիում ամեն օր հանրահավաքներ են տեղի ունեցել՝ պահանջելով քաղաքական գործչին ուղարկել քաղաքացիական կլինիկա։ Նախօրեին Վրաստանի Արդարադատության նախարարությունը համապատասխան որոշում էր կայացրել, շաբաթ գիշերը վերակենդանացման բաժանմունքից կալանավորին տեղափոխել են Գորի: Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, հայրենիքում նա մի քանի քրեական գործերով է անցնում։ Նույն օրը Սահակաշվիլին հացադուլ էր հայտարարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







