Վրացի և թուրք սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Սամցխե-Ջավախքի շրջանի Վալեի սահմանային հատվածի տարածքում։ Ինչպես հայտնում է Грузия Online-ը երկրի ՆԳՆ-ին հղումով՝ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցիխեի տնօրինության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։
Սցենարով դիտարկվել է երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների կալանավորում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում:
«Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև ցամաքային սահմանների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումն է և սահմանային անվտանգության համակարգված գործողությունների բարելավումը»,- հայտնել են ՆԳՆ-ում։
Զորավարժությունները տեղի են ունեցել 2021 թվականին Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության պլանի շրջանակներում։ Նման դասընթացները այդ երկրների միջև պարբերական բնույթ են կրում, դրանք անցկացվում են երկու տարին մեկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







