Նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարներն անդրադարձել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռ.Գրոսիի Թեհրան կատարելիք այցին, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Աֆղանստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: