Վրաստանի մասնակցությունը «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցություններին տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում կարևոր է, բայց հնարավոր է միայն մյուս մասնակիցների կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանով: Այս մասին ասված է խորհրդարանական ընդդիմադիր «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Եվրոպացի սոցիալիստներ» քաղաքական կուսակցության անդամները կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համատեղ համագործակցության նախաձեռնությունը Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ամենակարևորն է։ Դրա հետ մեկտեղ, նշված հարթակին մասնակցությունը պետք է լինի մի պայմանով, որ տարածաշրջանային երկրները ճանաչեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և պետական ինքնիշխանությունը», — ասված Է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







