Բաքվում Իրանի դեսպանատունը բողոք է ներկայացրել դեսպանատան դիմաց «վերջերս իրականացված ագրեսիայի» կապակցությամբ, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով դեսպան Աբաս Մուսավիին:
«Մուսավին ասել է, որ վերջերս Բաքվում Իրանի դեսպանատան նկատմամբ ագրեսիայից և անհարգալից վերաբերմունքից հետո ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է չորս ցուցարարների», — ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանը նշել է, որ Իրանի դեսպանատունը կզբաղվի այդ հարցով այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հոկտեմբերի լույս 1-ի գիշերը դեսպանատան մոտ Իրանի ազգային դրոշի գույներով երեք աֆթաֆա (սպասք՝ զուգարանում օգտագործելու համար) է տեղադրվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







