Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:
Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ:
Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







