Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին և կազմակերպության քարտուղարությանը՝ 2020 թվականի առաջնահերթությունների իրագործման հարցում, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Բիշքեկի գագաթնաժողովում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։
«Վստահ ենք, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը նախորդ բոլոր պաշտոններում, ներառյալ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում, Ձեր աշխատանքն արդյունավետ կդարձնի, իսկ մենք պարտավորվում ենք աջակցել ձեզ և քարտուղարության գործունեությանը՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների կողմից կայացվող որոշումների կատարման հարցում», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Իր հերթին Զասը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:
«Մշակվել է այդ առաջնահերթությունների իրագործման կոնկրետ ծրագիր։ Փետրվարին մենք մտադիր ենք այդ փաստաթուղթը ներկայացնել Վլադիմիր Պուտինին», — նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







