Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կոչ անելով բնակչությանը խստորեն հետևել մասնագետների խորհուրդներին:
Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ ալիքը ամռան ամիսներին է վրա հասնելու, չի լինելու այնքան մասշտաբային, որքան եղավ նախորդ աշնանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







