Թուրքիան և Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել լայնածավալ մարտավարական եւ մարտավարական-թռիչքային պատրաստության առաջին փուլը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի և ավիացիայի մասնակցությամբ:
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ կրակային փուլը սկսվել է հետախուզական-դիվերսիոն խմբերի վնասազերծումից, պայմանական հակառակորդի հրթիռահրետանային ստորաբաժանումների գնդակոծությունից:
Ինժեներական, նյութատեխնիկական եւ տարհանման խմբերն ապահովել են հարձակողական զորքերի անարգել տեղաշարժը։ Կատարվել է նաև դեսանտավորում պայմանական հակառակորդի թիկունքում։
Զորավարժություններին ներգրավված է անձնակազմի ավելի քան 2600 մարդ: Գործի են դրվել ավելի քան 200 տանկ և այլ զրահատեխնիկա, 18 ինքնաթիռ և ուղղաթիռ, ՀՕՊ ավելի քան 30 համակարգեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







