Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կառավարության stopcov.ge. հատուկ կայքը։
Ըստ հաղորդագրության՝ առայսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1411 դեպք, իսկ ապաքինվածների թիվը կազմում է 1132 մարդ, մահացել է 17 վարակակիր:
Կարանտինի ռեժիմով գտնվում է 6.848 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ գտնվող ստացիոնար հիվանդանոցում՝ 269 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







