Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

Միտումնավոր աչք է փակվում Սթանոզի (Անկարա) հայկական գերեզմանոցն ավերելու վրա․ Մուրադ Մըհչը

Միտումնավոր աչք է փակվում Սթանոզի (Անկարա) հայկական գերեզմանոցն ավերելու վրա․ Մուրադ Մըհչը

Անկարայի Սինջան շրջանի Յենիքենթ թաղամասի «Զիր հովիտ» կոչվող վայրում գտնվող նախկին հայաբնակ հայտնի Սթանոզ գյուղի գերեզմանատունը ևս մեկ անգամ ավերվել է գանձագողերի կողմից։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամ չէ, որ թալանվում ու ավերվում է։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկններ անելու համար են օգտագործում։ Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։ Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։

Թեմայի վերաբերյալ «Mezopotamya» գործակալությունը զրուցել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Ժողովուրդների և կրոնների հանձնաժողովի անդամ ազգությամբ հայ Մուրադ Մըհչըի հետ։

Մըհչըն պատմել է, որ ավերված գերեզմանոցի համար նախկինում բազմիցս կոչով դիմել է պատկան մարմիններին, նրանցից խոստումներ ստացել, սակայն այս ամենով հանդերձ՝ ոչ մի միջոց չի ձեռնարկվել այն պահպանելու ուղղությամբ։ Մըհչըի խոսքով իշխանությունները միտումնավոր կերպով աչք են փակում հայկական գերեզմանոցի թալանի ու ավերի վրա, քանի որ դրա ամբողջական վերացումից հնարավորություն կստանան ներկայում «պահպանվող» տարածքը այլ նպատակով շահագործել։

«Նորմալ է, որ ամեն տեղ հայկական գերեզմանոց կա, սակայն տեսնում ենք, որ Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայերի գերեզմաններն այնպես են կողոպտել ու ավերել, կարծես թե այդ տեղերում գերեզմանոց չի էլ եղել, ու հայեր էլ չեն ապրել»,-պատմել է թուրքահայ գործիչը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+