Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը երկարաձգվել է և գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այս մասին նշված է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։
Նշվում է, որ միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին:
«Եթե Վրաստանում և վերոնշյալ երկրներում չսրվի համաճարակային վիճակը, ապա «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները չվերթները կկատարեն սահմանված չվացուցակով: Այլ ուղղությամբ կանոնավոր չվերթների աստիճանաբար վերականգնման մասին որոշումը կկայացվի համաճարակային վիճակից ելնելով»,- հայտարարում են գործակալությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







