Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 15-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41,299-ի, հիվանդներից 34,164-ն արդեն բուժվել է, մահացել է 814 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 251 դեպք, ապաքինվել է 236-ը, ,մահացել է 1 քաղաքացի։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,306 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,085-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 34,018 դեպք, 504 մարդ մահացել է, 31,490-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 246,861 դեպք, ապաքինվել է՝ 228,980-ը, գրանցվել է մահվան 5,934 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 338,825-ի, ապաքինվել է 293,811 մարդ, արձանագրվել է 19,331 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 912,823-ի, ապաքինվել է 722,964 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 15,498 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







