Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 վարակվածների թիվն ավելացել է 5 065-ով, ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 912 823 մարդ, հայտնում է նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Օպերշտաբի տվյալներով՝ 13-րդ օրն անընդմեջ օրական աճը չի գերազանցում 0,6 տոկոսը: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 174 361 մարդ: Կորոնավիրուս ախտորոշված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 6 568-ով, ընդհանուր առմամբ վերականգնվել է 722 964 մարդ: Տեղեկատվության համաձայն՝ բուժվածների մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 79,2 տոկոսը: Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում մահվան ելքերի թիվն աճել է 114-ով, ընդամենը վիրուսից մահացել է 15 498 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







