Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, փոխանցում է Razm.info-ն։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին ոչինչ չի հայտնել։
Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 46 կորուստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







