Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 10-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40,410-ի, հիվանդներից 32,520-ն արդեն բուժվել է, մահացել է 791 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 250 դեպք, ապաքինվել է 214-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,225 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,000-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 33,568 դեպք, 490 մարդ մահացել է, 30,364-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240,804 դեպք, ապաքինվել է՝ 223,759-ը, գրանցվել է մահվան 5,798 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 326,712-ի, ապաքինվել է 284,371 մարդ, արձանագրվել է 18,427 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 887,536-ի, ապաքինվել է 693,422 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 14,931 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







