Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է հայտնաբերվել, ևս 7 հիվանդ ապաքինվել է, հաղորդում Է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով կառավարության հատուկ կայքը՝ stopcov.ge-ն։
Կայքի տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 1213 դեպք: Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 994:
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։
Կորոնավիրուսի նոր տեսակից երկրում մահացել է 17 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6680 մարդ, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 333 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







