Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 5 267 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 871 894-ի, հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Տվյալների համաձայն՝ օրական աճը կազմել է 0,6 տոկոս։
Նրանցից 26,2% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է 116 մահվան ելքեր, լիովին ապաքինվել է 7 331 մարդ:
Ողջ ընթացքում արձանագրվել է 14 606 մահվան ելք, բուժվել է 676 357 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







