Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, 13 հիվանդ ապաքինվել է, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 1206 դեպք։ Մեկ օրում առողջացել է 13 հիվանդ, իսկ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 987:
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։
Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 17 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7071 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 294 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







