Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 1-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38,550-ի, հիվանդներից 28,997-ն արդեն բուժվել է, մահացել է 738 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 236 դեպք, ապաքինվել է 167-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,168 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 940-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 31,878 դեպք, 448 մարդ մահացել է, 25,882-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230,873 դեպք, ապաքինվել է՝ 214,535-ը, գրանցվել է մահվան 5,691 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 304,204-ի, ապաքինվել է 263,519 մարդ, արձանագրվել է 16,766 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 839,981-ի, ապաքինվել է 638,410 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 13,963 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







