Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում անդրադարձել է Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ աջակցություն հայտնելու Բաքվին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Օքթայը տեղեկացրել է, որ Ադրբեջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են, ապա ավելացրել է հուլիսյան մարտերի առաջին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․
«Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







