Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Թուրքիայում մեծ թափ են ստանում հակահայկական տրամադրությունները՝ գրում է Region Monitor-ը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հինգ թուրք լեռնագնաց Արարատ լեռան գագաթին անգլերեն գրված պաստառներ են տեղադրել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Կանգնեցրեք հայկական գրավումը»:
Պարզվեց՝ ակցիան կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ասոցիացիայի (TURKAZDER) Իգդիր մասնաճյուղի աջակցությամբ, որը հայտնի է իր հակահայկական տրամադրություններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







