ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են անդրկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Բացի այդ, գործակալության ռազմադիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Շոյգուն Հասանովին տեղեկացրել է հուլիսի 17-ին սկսված զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման մասին:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ ադրբեջանա – հայկական սահմանին տիրող իրավիճակի հետ»,-նշել է նա:
Աղբյուրը նաև հայտնել է, որ Շոյգուի եւ Հասանովի հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







