Իրանում պանդեմիայի սկզբից ի վեր հայտնաբերել է COVID-19 վարակի ավելի քան 260 հազար դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է Ռիա Նովոստին։
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակվելու 2521 նոր դեպք հայտնաբերել, մահացել է 179 մարդ:
Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262 173-ի, զոհերի թիվը՝ 13 211-ի: Ընդ որում, այս պահին ապաքինվել է 225 270 մարդ։
Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ թարմացրել է մեկ օրում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9 -ին, երբ իշխանությունները հայտնել են 221 մարդու մահվան մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







