Հուլիսի 13-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 844 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5001 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 219 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 31 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







