Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի հինգ դեպքերն էլ դրսից են բերվել։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Բոլոր հինգ հիվանդները կարանտինային տարածքներում են եղել։ Նրանց վիճակը բավարար է … այս անգամ նոր դեպքերի մեջ չկան բեռնատարների վարորդներ», — մեջբերել է գործակալությունը Գամկրելիձեի խոսքը:
Նշվում է, որ ներկայումս Վրաստանում կորոնավիրուսից բուժումը շարունակում է 142 մարդ: Նրանց թվում են 28 վրացի զինծառայողները, որոնք մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը:
Փետրվարի 26-ից հուլիսի 12-ը Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 981 դեպք, ևս 31 Վրաստանի քաղաքացի տեղափոխվել է արտասահմանից:
Վրաստանում կորոնավիրուսների հետևանքով 15 մարդ է մահացել։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 857 է։ Կարանտինում մնում է ավելի քան 5 հազար մարդ, իսկ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ՝ 219-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







