Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 10-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30,346-ի, հիվանդներից 18,000-ն արդեն բուժվել է, մահացել է 535 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 142 դեպք, ապաքինվել է 113-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 968 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 844-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 22,464 դեպք, 284 մարդ մահացել է, 13,591-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209,962 դեպք, ապաքինվել է՝ 190,390-ը, գրանցվել է մահվան 5,300 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 250,458-ի, ապաքինվել է 212,176 մարդ, արձանագրվել է 12,305 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 707,301-ի, ապաքինվել է 481,316 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 10,843 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







