Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների օրական աճը կազմել է 6556 մարդ: Նախօրեին երկրում գրանցվել է COVID-19-ի 6693 նոր դեպք։
Երկրում հուլիսի 1-ի դրությամբ արդեն 654 405 դեպք է գրանցվել։ Աճի տեմպը կազմում է + 1.0%: Հիվանդացածների թվով ՌԴ-ն երրորդ տեղն է պահպանում ԱՄՆ-ից (2,6 մլն վարակված) և Բրազիլիայից (1,4 մլն) հետո, սակայն չորրորդ տեղում գտնվող Հնդկաստանն արդեն 585 հազար վարակված է:
Մեկ օրում մահացել է 216 մարդ, ողջ ընթացքում հիվանդության զոհ Է դարձել 9 536 մարդ:
Առողջացել և դուրս է գրվել 422 931 հիվանդ, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում 10 281 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







