Թուրքիայում COVID-19-ից ավելի քան 173 հազար մարդ է բուժվել։ Մինչ այժմ Թուրքիայում ապաքինվել են և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 173 111 կորոնավիրուսային վարակով հիվանդներ, երեքշաբթի հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում, փախանցում է «Anadolu» գործակալությունը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) ևս 16 մահվան ելքեր, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 5131-ի:
Նախարարը հավելել է, որ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 199 906, քանի որ ևս 1293 մարդու մոտ վիրուսի թեստերը դրական արդյունք են տվել:
Առողջապահության նախարարի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 50 492 թեստ, իսկ ընդհանուր առմամբ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է 3 381 650 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







