Ադրբեջանում անցած մեկ օրում կորոնավիրուսային վարակով վարակվելու 534 նոր դեպք է գրանցվել, 307 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Վերջին տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում Ադրբեջանում ուղեկցող հիվանդությունների բարդություններից մահացել է 5 մարդ, որոնց COVID-19-ի առկայության թեստերը դրական արդյունք են տվել:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 16 424 դեպք, որոնցից 9 026-ը բուժվել են, 198-ը մահացել են: 7200 վարակվածների բուժումը շարունակվում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։
Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, անցկացվել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման 468 967 թեստ, այդ թվում՝ 7106-ը՝ նախորդ օրվա ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







