Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 26-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23,247-ի, հիվանդներից 12,149-ն արդեն բուժվել է, մահացել է 410 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 919 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 780-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15,369 դեպք, 187 մարդ մահացել է, 8,364-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194,511 դեպք, ապաքինվել է՝ 167,198-ը, գրանցվել է մահվան 5,065 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 217,724-ի, ապաքինվել է 177,852 մարդ, արձանագրվել է 10,239 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 620,794-ի, ապաքինվել է 384,152 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 8,781 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







