Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 911 դեպք։
Ապաքինվել է ևս 7 հիվանդ, ընդհանուր առմամբ բուժվել է 768-ը։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 14 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2662 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 255:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







